Ես դիմել էի ձեզ և տեղեկացրել Իջևանում իրականացված խուլիգանական ակցիայի մասին։ Ես այս մարզի անօրինու-թյունների, կոռուպցիայի, ծածկվող հանցագործությունների դեմ միակ պայքարողն ու ընդվզողն եմ եղել և հենց միայն դրա համար ամբողջ Իջևան քաղաքում փակցվել էր Ադրբեջանի նախագահի Ալիևի լուսանկարները, իսկ նկարի տակ իմ ազգա-նունը։ Թղթի,զրպարտչագրի նյութի, պատերը պաստառա-պատելու համար միջոցներ ունեցել եք, արդարությունը պաշտպանելու համար`ոչ։ Արդարություն ՀՀ նախագահից էի պահանջել։ ՀՀ նախագահը ի վիճակի չեղավ լսելու, հասկա-նալու, կարևորելու։ ՀՀ նախագահը գործում է հանուն և ընդդեմ արդարության։ Նախագահի և մարզպետի արդարության չափանիշները նրանց հարազատ եղբայրներն են։ Նույնիսկ ահաբեկչության համար ամենուր պատասխանատվություն են ստանձնում, վարկաբեկության համար ո՞չ:
Չբարեհաճե՞ց նորին մեծություն հայոց թագավորը ցած նայել և տեսնել, թե ինչ է կատարվում քթի տակ: Գահն էր հավերժական թվացել թե՞ կյանքը։
Ես պատժվում էի անարդարությունների դեմ պայքարելու համար, իսկ Ալիևի կոռումպացվածությունը Իջևանում, այդ-
15
պես էլ չհասկացա։ Իջևան քաղաքի ՄԻԱԿ «կոռուպաց-վածները» Ալիևն է, և ես` հայուհի Ֆեմիդան, որ սեփական տուն ու մահճակալ չունեմ և քնում եմ 11 տարեկան տղա երեխայիս հետ մի հին շենքի փոքր մեկ սենյակում։
Ո՞վ է հատուցելու իմ բարոյական վնասը։ Գուցե Ալի՞ևը։ Քայքայել են նյարդերս, սիրտս, խոցել ինքնասիրությունս և
մեղավորը իշխանություններն են, եթե իհարկե այդպիսիք կան Հայաստան կոչվող անհայ աշխարհում։ Նախագահ, ձեզանից արդարություն էի պահանջել, ձեր ղեկավարած երկրում ինձ բարոյական ապտակ են տվել և պատասխանող չի եղել։ Դուք տեսնելու և լսելու ցանկություն չեք ունեցել։ Քաղաքական
հալածանք է, բայց այս պահից արդեն ոչ այլևս ի վնաս ինձ։
Իմ ապրած մարզում արդեն մեկ տասնամյակ ամեն ինչ է վաճառվել է ու յուրացվել և միայն ես մահճակալի տեղ ունենա-լու իրավունք ու հնարավորություն չեմ ունեցել։ Ի դեպ , Ալիևն էլ չունի ոչինչ։
Իմ և նրա ունեցվածքը Իջևանում հավասար են զրոյի, Ուստի մենք ենք մարզն «ՈւՏՈՂՆԵՐԸ»։
ՀՀ
նախագահը
ի
վիճակի
չի
եղել
,
կամ
չի
ցանկացել
հանուն
արդարության
սատարել
արդարություն
պահանջող
կին
մտավորականին
և
փակել
է
աչքը
,
ականջը։
ՀՀ
նախագահը
չի
արժևորում
բարոյական
վնասը։
Պատահական չեմ համարում «ՄԻԱԿԻ»– համագումարը Իջևանում անցկացնելը։ «ՄԻԱՍԻՆ» հետաքրքիր կլինի, այստեղ էլ «ՈՒՏԵԼՈՒ» բան չկա, բայց տիեզերքը կարելի է սեփականաշնորհել, որ ուրիշները չգան բնակեցնեն։ Ասենք, դե նաև արտահերթ խորհրդարանի խնդիր կա, բա՜ն կա, ընդդի-մության երիտասարդությանը հակակշիռ խակ ջահելների ամբոխ է պետք, որ…
ՀՀ
նախագահ
,
ես
լքում
եմ
իմ
հայրենի
հողը
և
ապաստան
խնդրում
«
կոռումպացված
»
Ալիևից։
Ես
`
ՄԻԱԿՍ
,
որդուս
հետ
միասին
հեռանում
եմ
,
կոռումպացված
Ալիևի
երկիր
,
որ
ՄԻԱՍԻՆ
դիտենք
,
թե
«
ՄԻԱԿՆԵՐԴ
»
այս
Տիտանիկ
երկիրը
«
ՄԻԱՍԻՆ
»
ու՞ր
եք
տանում
և
որ
ստացած
բարոյական
16
ապտակին համարժեք պատասխան տամ։ Ոչինչ,որ անբարոյա-կան իշխանությունները չգիտեն ինչ է պատիվը և կարողանում են զրպարտությամբ մտավորական կնոջ հոգու եկեղեցին քանդել, իսկ իրենց անթիվ դժոխային մեղքերի համար, փող լվանալու համար նոր եկեղեցիներ են կառուցում, արյունոտ վանքեր…
Բարի ախորժակ խժռողներին։ Այս երկիրը առայժմ նրանցն է։ Մարզը խժռողներից պատասխան պահանջող չի լինի, նրանց կտեղափոխեն մի այլ եկամտաբեր աշխատանքի և հարցը լուծված կհամարեն։ Հարյուրավոր փաստերի մասին հիմնավոր կխոսեմ դրսից։
Այլևս կորցնելու ոչինչ չունեմ, վերջին ունեցածս, որ կորցրի այս հողի վրա, դա մորթված արժանապատվությունս է։
«Բաժանիր, որ տիրես» կարգախոսը ձեզանում դարձել է «բաժանենք, որ տիրվենք»։
«Կոռուպցիայի» արդյունքում «ունեցածս» թողնում եմ իշխանություններին և հեռանում։ Նրանք էլ ինձ նման մերկ են հեռանալու և ես դրանում համոզված եմ։
Ձեր խաղը քաղաքական էր, միամիտ, խակ և նման սեփական գերեզման փորելուն, բայց դա ձեր խաղն էր, իսկ ՀՀ- ում քաղաքագիտության մանկական հանրագիտարան չկա։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ- ում չկան բարոյական նորմեր։ Նախագահը զուրկ է լսողությունից։