Գյուտը նվիրելու է այն երկրին, որը չի խլի նրա արժանա-պատվությունը, հնարավորություն կտա դպրոց անցնել, հայա-չարի հայահալածը չլինել, սարսափով չապրել, դպրոց գնալ, թեև
12
կարծում եմ, նրա դպրոցն անցնելն օգտակար կլիներ ազգային ջոջերի համար։ ՀՀ ԱԱԾ-ն թող լինի հայի տեսակի պաշտպա-նության երաշխավորը, նա հումանիտար աշխարհի երաշխա-վորն է։
Ցանկացած երկրում նա կգնահատվի, կգնահատվի նրա գյուտը։ Օդի մեջ մարդ է, ոտնահարված են նրա մարդկային բոլոր իրավունքները։ Նրա ապրած կյանքի 10 տարիների կրած զրկանքները անհամեմատելի են ցանկացած երկրի մահապարտի կրած տառապանքի հետ։ ՀՀ նախագահ Ս. Սարգսյան, տղաս հեռուստաբանավեճ է պահանջում,, ուզում է, պատմության մեջ առաջին անգամ պետության նախագահի հետ բանավեճի մեջ մտնի փոքր մի իրավազուրկ, որը նույնիսկ Կովկասի միացյալ նախագահների նախագահը չէ։ Ինչևէ։ Ձեզ հետաքրքիր կլինի լսել ձեր ղեկավարած երկրում 10 ամյա տղայի տեսած բոլոր անարդարությունները։ Կոռուպցիայի համաշխարհային զար-մանք հարուցող փաստերով կխոսի, կապահովի ուղի, որ ՀՀ-ը աշխարհի թիվ մեկ կոռումպացված երկիրն է, թիվ մեկ տեռորիստը, բայց իհարկե միայն իր պետության տարածքում եզակի երկիր է, ուր անգրագիտությունը համատարած է բարձրագույն կրթության դիպլոմը' մոդայիկ ազգային։
Հնարավորություն տվեք ապացուցել։ Տղաս կմրցի ձեր 1000 դիպլոմավորի հետ և նա նրանց անգրագետի դիպլոմ կտա, բայց պայմանով, որ դուք նրան տաք համապատասխան դիպլոմ։ Ի՜նչ հաճույքով նա կայրի կոռումպացված, անգրագետ երկրի դիպլոմը, ինչ հաճույքով։ Պարոն Սարգսյան, հեռուստաբանավեճ
է
պահանջում
տղաս։
Ոչինչ
,
որ
երկուսդ
էլ
վախենալով
կգնաք
,
նա
կյանքից
զրկվելու
վախով
,
դուք
' `
արդարություն
ու
դատավճիռ
լսելու։
Հայաստան աշխարհը ձեր նախընտրած երաժշտության տակ երգում է իր կարապի երգը։ Գուցե նախագահի աթոռը քաղցր է, բայց անկեղծ ասած, շաքարախտը ծանր հիվանդություն է։
Պարոն Ս. Սարգսյան, գալիք սերունդների անունից եմ պա-հանջում, հեռացե'ք։
Ներկաներդ հասնելու և վերարտադրվելու ճանապարհ չունեք։ Փրկեք ՄԵԶ ՁԵԶԱՆԻՑ։ Խղճացեք սերունդներին։
13
Կրկին լռություն էր…
Ֆեմիդան ևս մի նամակ գրեց.
Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանին
Պատճեն-Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին
Հայաստանի բոլոր
Կառույցներին, պատգամավորներին, բոլոր
Կուսակցություններին,լրատվամիջոցներին
Մարդակերների կղզին լքելու պահին /Փախուստ բռնա-պետությունից, կոռուպցիայից, անբարոյականությունից, ան-գրագիտությունից, բարոյալքումից, սուտ ու կեղծ արժեքնե-րից/։
Փախուստ ՀՀ Տավուշի մարզից դեպի «Տավուշի մարզի Իջևան քաղաքը կերած» Ալիևի երկիր։
Ուզում էի ապրել իմ ծննդավայր Իջևանում, բայց քանի որ Ալիևը կերել է այն, գնում եմ այնտեղ, որ ապրեմ «Իջևանում»։
Նոր ՄԻԱՍԻՆ շարժում ստեղծելու ժամանակն է։ Ֆեմիդան Ալիևի հետ ՄԻԱՍԻՆ կպայքարի անբարոյականության դեմ։ Երկիրը դատարկված, ազգ խաղացող, իրականում ամբոխա-վարների կղզի Հայաստանը չարիքի որջ է և մի այլ չարիքի ճանապարհ։
Անտուն «կոռումպացված», հայուհիս գնում եմ Ադրբեջանի միակ «կոռումպացված» նախագահի մոտ, որպեսզի ՄԻԱՍԻՆ,
ի
լուր
աշխարհի
արդար
դատարանների
,
ապացուցենք
մեր
անմեղությունը
և
ՀՀ
ՍՊԸ
–
ից
բարոյական
վնասի
հատուցում
պահանջենք։
ՀՀ-ից տանում եմ ինձ հետ համամիտ 12000 կողմնա-կիցներիս դատապարտող ստորագրությունները, Տավուշի մարզի «հրեշտակների» հանցամատյանը, Ալիևի սևով երիզ-ված «թաղման» նկարները և նրա նկարի տակ իմ ազգանվան և կոռումպացված ութանկյուն զրպարտագրերը։
14
ՀՀ
նախագահը
դեմ
է
արդարությանը
,
բարոյականությանը
,
արժանապատվությանը
և
«
միակների
»
հետ
«
միասին
»
պայքա
–
րում
է
կոռուպցիա
իրականացնողներին
խոչընդոտողների
դեմ։
Անբարոյական իշխանությունների նետը սրտիս` հեռանում եմ և քաղաքական ապաստան խնդրում Ադրբեջանից։
Հայաստանի Հանրապետության միակ նախագահ. Ձեր ոչ ՄԻԱԿ փեսայի, ՄԻԱԿ իջևանցի օգնականի, Տավուշի ՄԻԱԿ և անփոխարինելի իշխանությունների հետ ՄԻԱՍԻՆ ստեղծված «ՄԻԱԿՆԵՐԻԴ» «ՄԻԱՍԻՆ» շարժումը, որի նպատակն ի սկզբանե, իմ կարծիքով ազգը գլխատելն էր, գիտա-կրթական ներուժը ՀՀ-ից դուրս հանելը, ինձ չի հուզում։ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար կան իրավասու կառույցներ, նրանցից կպահանջեիք աշխատանք, ոչ թե կիսագրագետ խաժամուժին կօգտագործեիք` սպիտակը սևացնելու համար։