Նա դարձյալ նայեց ճանապարհի կողմը, էշը խոտով բեռնած մի մարդ էր գնում ճանապարհով, առջևից մի տղա երեխա՝ շվշվացնելով£

– Ա¯յ տղա, ա¯յ տղա, – ներքևից նախատեց Մխիթարը£ -Էշը ինչո՞ւ դու չես քշում, հերդ է քշում£

– Էհ, էշն ինչ գիտի՝ ես եմ քշում, թե հերս, – պատասխանեց տղան, շարունակելով շվշվացնելով քայլել առջևից£

– Տեսա՞ր, – նորից հարցրեց Մխիթարը£– Ասում եմ չէ՝ խելքի պատառ չկա գլխներումը, բայց թողնես սրամտեն, հիմար-հիմար դուրս տան, ես ձեր դաստիարակողի հերն եմ անիծել£

Հերացուս դուրս եկավ տնից, ծխախոտ վառելով առաջացավ դեպի մեզ£

– Ամեն ինչի ճար կլինի, մեռնողին ճար չի լինի, – փիլիսոփայեց նա և, Մխիթարի տան կողմը նայելով, ավելացրեց, – Մխիթար, տեսնում եմ, խոտի հոգս չես քաշել, ձմռանն ի՞նչ ես անելու£

– Գելը թողե՞ց, որ խոտի հոգս քաշեմ, – նեղսրտեց Մխիթարը£– Անտերը եկել, հենց մեր տան մոտ, չափարի տակ կերել է էշս£

– Բա հո չէր տանելու ռեստորանում ուտի, – քահ-քահ ծիծաղեց հերացուս£

Մխիթարը նեղացավ, սակայն անպատասխան թողեց նրան£ Նա այլ բան ասաց£

– Ամեն ինչ մաշվում է, – ասաց, – նույնիսկ վիշտը, ժամանակը բուժում է բոլոր վերքերը, բացի հարազատ զավակի կորստի վիշտը£– Նա խորը հառաչեց, ավելացրեց.– Մարդ մի օր ծնվում, մի օր էլ պիտի մեռնի, վախենում ես մեռնելուց, թե չէ՝ մեկ է, նա գալու է£

Հաջորդ օրվա երեկոյան դեմ Մեծ մայրս մահացավ£ Զարմանալի բան. այդ պահին կռունկների երամ էր անցնում գյուղի վրայով, միանգամայն անսպասելի, երամը հանկարծակի փոխեց ուղղությունը, եկավ, երկու անգամ պտտվեց մեր տան վրա ու թևածելով՝ կուրլու¯-կուրլու¯-կուրլու¯, գնա¯ց, կորավ իրիկնային աղջամուղջի ոսկե շողերի մեջ£ Կռունկները չէին երևում այլևս, բայց նրանց հեռացող, թախծածոր կանչը դեռևս լսվում էր երկար£

Մի օր անց մենք հողին հանձնեցինք նրան գյուղական մեր հին գերեզմանոցում, որտեղից երևում էր Խաչենի ընդարձակ ձորահովիտը£ Այդ ձորահովիտով է անցնում շրջկենտրոն տանող ճանապարհը£

Տարիներ առաջ այդ ճանապարհով գնացին նրա որդիները, որպեսզի այլևս չվերադառնան®

Իսկ հետո գյուղի վրա նոր օր բացվեց£ Ծառերը՝ լուսաբացի սառը հովից արթնացած, խշխշացին, հատուկենտ թռչուններ՝ այս ու այնտեղ, իրար ձայն տալով սկսեցին գեղգեղալ, և նրանց քաղցրահունչ երգը գնալով սաստկանում էր£

Մի տեսակ ընկալելի ու անընկալելի՝ գյուղի վրա բացվում էր լույսը և տարօրինակ էր մտածել, որ այդ լույսը հույս և ուրախություն կբերի բոլոր մարդկանց՝ թե մեծ, թե փոքր, բայց ոչ բնավ նրանց, որ այլևս չկան®


====================

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՑՐՏԵՐ

Աղմկեցին, անցան անձրևները աշնան®

Մովսես Յախշունց

Աննկատելի սկսվեց ու անցավ ձմեռը՝ ձնառատ ու տաք£ Հետո, ինչպես տոնական երկու խնդուն օր, ցոլացին և անցան գարունն ու ամառը£ Եվ ահա եկել է աշունը՝ անձրևներով, հազվադեպ արևի պայծառ, արդեն սառը վերջին փայլով, ծառերի տակ թափված գույնզգույն թոշնած տերևներով, պաղ օդով, առավոտյան դրած եղյամով ու անթափանց խոնավ մառախուղներով£

Վերջին շաբաթվա ընթացքում առաջին օրն էր, որ անձրև չտեղաց, առավոտվանից արև էր, և աշնան արևի տակ տնամերձ այգիներում, փողոցներում ու գյուղի շուրջը փռված անտառներում ծառերը փայլածում, հուրհրատում էին բազմերանգ գույներով՝ մաքուր ոսկուց սկսած մինչև փիրուզ£

Իսկ հետո միանգամից իջավ մութ երեկոն£ Անահիտը բարի գիշեր մաղթեց հերթապահ բժշկին ու բուժքրոջը և դուրս եկավ հիվանդանոցից£ Լուսինն իր հեռավոր ճանապարհին էր, դեռ չէր հասել լեռների մեջ կորսված Հնձախութ գյուղին, և շուրջը ամեն ինչ՝ դաշտերը, անտառները, լեռներն ու ձորերը ընկղմված էին ակնակուր մթության մեջ£ Հիվանդանոցի բակում լորենիների բարձր ճյուղերն էին միայն աչքի համար հազիվ նկատելի օրորվում անաստղ երկնքի կապտավուն հեռանկարի վրա£

Չգիտես ինչու, աշնանայի այդ երեկոն Անահիտին թվաց մի տեսակ ոչ սովորական£ Դա արտասավոր երեկո էր, իսկ թե ինչու միանգամից այդպես թվաց՝ Անահիտը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ£ Սիրտն անհանգիստ էր£ Սիրտն ինչ որ բան էր զգում՝ ոչ այն է կարոտալի, ոչ այն է տագնապալից£ Հոգնել էր երևի£ Նա մի քանի վայրկյան կանգնեց գյուղական հիվանդանոցի փայտե աստիճաններին՝ մինչև աչքերը կընտելանային մթությանը, ու նոր միայն գնաց անձրևներից հետո տոփանված արահետով£