– Ի՞նչ են ասում£
– Ես խոսքը մարդու ճակատին ասող եմ, դրա համար շատերը չեն սիրում ինձ: Ասում են, որ ուզենայիր՝ կազատեիր բանակից, չէիր թողնի, որ տանեին Աֆղանստան£ Մեծ-մեծ մարդկանց հետ ես նստում-վերկենում, նրանց մի խոսքը բավական էր, որ նրան Աֆղանստան չուղարկեին£
…Այնտեղ, Սուրաթում, երբ Փեշավարից հետո կարծես թե հաջողվել էր գտնել Սամվելի հետքը, ես շարունակ այդ մասին էի մտածում£ Գուցե հենց դա էր հիմնական պատճառը՝ սեփական մեղսագիտակցության զգացումը, որ իսկույն համաձայնեցի կատարել Շահում մեծ մորս խնդրանքը՝ գնալ ու փնտրել Սամվելիկին£ «Գետնից մինչև երկինք շնորհակալ կլինեմ, – ասաց նա, – գնա գտիր, սիրտս ասում է, որ գնաս՝ գտնելու ես»£ Չգիտեմ ինչու, ես նույնպես հավատացած էի, որ ողջ է նա, որովհետև լուրեր էին պտտվում, որ ինչ-որ տեղ, աֆղանական Շինդանդ գավառի ղշլաղներից մեկում տեսնող է եղել, թե ինչպես են մոջահեդները նրան՝ ծանր վիրավոր, գերի վերցրել£ Այդ հավատն ինձ Աֆղանստանի վրայով տարավ մինչև Փեշավար՝ սովետական հյուպատոսություն, ուր հյուպատոսության զինվորական կցորդը՝ քաղաքացիական հագուստով, անչափ բարի ռուս մի մարդ, հաստատեց, որ, համաձայն հետախուզական տեղեկությունների, այո, հնդկական Սուրաթ քաղաքի մոտերքում կա մի հայ՝ Հերաթի հարյուրմեկերորդ մոտոհրաձգային գնդի մեր նախկին զինվորներից, բայց թե ինչպես է անունը, դժբախտաբար, ասել չի կարող, նախ, որ ահագին ժամանակ է անցել, գերիների հարցերով իրենք չեն զբաղվում այլևս, երկրորդն էլ՝ աֆղանական պատերազմում կորած մեր զինվորները վախից թաքցնում են իրենց իսկական անուն-ազգանունները, շատերը հավատափոխ են եղել, դժվար թե հաջողվի որևէ մեկին գտնել: Ես ուզում էի հետ դառնալ այդտեղից, բայց այդքան որոնելուց հետո որոշեցի այդ տեղեկությունը ևս ստուգել. գուցե իրո՞ք Սամվելիկն է այդ հայը£ Փեշավարից մեծ դժվարությամբ հասա մինչև Դելի, այդտեղից Սուրաթ՝ գնացքով մի օրվա ճանապարհ էր£ Ես գնացքի պատուհանից նայում էի թեյի ու ծխախոտի անծայրածիր կանաչ տնկադաշտերին, մեկը մյուսին հաջորդող Ջայպուր, Ահմեդաբադ, Ուդայպուր, Աջմեր, Բհարուչ քաղաքների մրջնանոց հիշեցնող կեղտոտ կայարաններին՝ էժանագին ձիթայուղի անդուր հոտով, մուրացիկ տկլոր երեխաներով, և շարունակ մտածում էի Սամվելիկի մասին£ Վերջապես կհաջողվի՞, արդյոք, գտնել նրան, թե իմ այս վերջին չարչարանքը նույնպես իզուր է£
Կեղտի, ծխի ու մրի մեջ կորած բազմամիլիոն Սուրաթում ես տեղավորվեցի կայարանամերձ «Ալ-Սաուդի» հարմարավետ հյուրանոցում և սկսեցի որոնումները£ Հաջորդ օրվա վերջին քաղաքային թերթերից մեկի խմբագրատանն ինձ ասացին, որ այստեղից ոչ հեռու, Բոմբեյ տանող ճանապարհից աջ, ծովափնյա Ալևա փոքրիկ մի ավանում Շեյխ Աբդուլլա անունով մի հայ է ապրում և որ մարդ կա՝ ոստիկանության հետ կապված, որը, վարձատրության դեպքում, իհարկե, վաղը նրան կարող է բերել ինձ մոտ£
Մինչև լույս ես չկարողացա աչք փակել£ Մեքենաների ու երկանիվ ռիկշաների անվերջ հոսքն ու նրանց զիլ ազդանշանները չէին միայն իմ անքնութjան պատճառը. ես դարձյալ մտածում էի՝ մի՞թե իսկապես կգտնեմ Սամվելին և կտանեմ տուն՝ հուրախություն մեր Մեծ մոր ու մեզ բոլորիս£ Վերջապես կողքի պուրակից եկող թռչունների դայլայլով՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, հետո ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, բացվեց օրը, մի երկու ժամ ևս անցավ, և, ահա, վերջապես ծեծեցին դուռը£ Հուզմունքը միանգամից համակեց ինձ, շնչելը կարծես թե դառավ անհնարին£ Ես բաց արեցի դուռը և մնացի քարացած. Սամվելիկն էր կանգնած իմ դեմ՝ չալմայով, անչափ նիհար, արևախանձ գունատ դեմքով, երկար միրուքով, ոտից-գլուխ սպիտակ երկար շորով£ Ես շնչահատ առաջ մղվեցի՝ նրան իմ գիրկն առնելու, բայց նա սառը անցավ իմ կողքով և, կաղալով շրջանցելով սենյակի կենտրոնում դրված սեղանը, նստեց բազմոցի ծայրին£
– Գիտե՞ս ինչքան եմ ման եկել քեզ, – ասացի ես, որոշ չափով ընկճված ու շփոթված նրա սառը վերաբերմունքից£– Որտեղ ասես, որ չեմ եղել: Թերմեզով անցել եմ Մազարի-Շարիֆ, այնտեղից Կանդագար, Հերաթ, իսկ Փեշավարից՝ ուղիղ Պակիստան, տեղեկություններ հավաքելով քո հետքով հասել եմ Ֆեյսալաբադ£ Շատ տեղերում եմ որոնել քեզ, Սամվելիկ, շատ տեղերում, և ահա այստեղ եմ՝ Սուրաթ քաղաքում: Սովետական դեսպանատանը՝ Դելիում, ինձ շատ օգնեցին քո հարցում, և ահա այստեղ եմ, – նորից կրկնեցի ես, – վերջապես գտել եմ քեզ®