– Հա էսա բերենք, Մուկուչ քեռի: Դու ներս արի, հանգստաց, հիմա կբերենք,– ու աստիճաններով ներքև են վազում տնեցիներով:
Մինչ Մուկուչ քեռին մի 2 բաժակ օղի խմելուց հանգիստ պառկում է բազմոցին, տանտիրոջ «դուխով» գլխարկը երեսին քաշում որ քնի, տնեցիք վրդովված ներս են թափվում.
– Մուկուչ քեռի՛, բա ու՞ր են պայուսակները, ներքևում ոչինչ չկա:
– Հը՛, հիմա տեսա՞ք…
– Էս ձե՞ռ էս անում,– Մուկուչ քեռի,– նեղանում է տանտերը:
Մուկուչ քեռին էլ թե.
– Բա չէ՜, բալա ջան, «Թավշյա հեղափոխություն» եմ ձեզ հետ խաղում:
…
Իհարկե Մուկուչ քեռին դատարկաձեռն չէր եկել, ուղակի տոթից ու հոգնածությունից շփոթել էր 9–րդ հարկը, 10–րդի հետ ու թողել էր պայուսակները ներքևի հարևանի տանը…
02.02.2019 թ.
Նապոլեոնի մոդան անցել է
Հայաստանի հանրապետական հոգեբուժարան: Քաղաք Իջևան: Համար 6 պալատ:
Նիկոլի թվից մի տարի անց:
Ներս են բերում նոր հիվանդի: Մտնում, լուռ նստում է երկաթե անկողնու ծերին ու կասկածելի հայացքով սկսում է զննել պալատն ու նրա միակ հիվանդին:
– Դու ո՞վ ես, իմ ազիզ ախպեր,– լռությունը ընդհատում է խրոնիկ ալկոհոլիզմից բուժվող Վաչիկը:
– Ես ամենայն հայոց վարչապետն եմ,– ցածր ձայնով խոսում է նոր հիվանդը:
– Իի՜, խաբում ես, այ ախպեր:
– Չեմ խաբում:
– Արա՛, ո՞նց չես խաբում, էս կողմ նայիր, այ հենց նոր մեր ախպեր Նիկոլը հեռուստացույցով լայվ մտավ: Նայի՛ր, նայի՛ր ուղիղ եթեր է,– ու ձեռը մեկնում է հեռուստացույցի ուղղությամբ:
Իրոք, վարչապետին էին ցույց տալիս:
– Էդ ինքը չի,– նորից խոսեց «ամենայն հայոց վարչապետը»:
– Բա ո՞վ է, որ ինք չի:
– Էդ իմ «դվայնիկն» է:
– Բա ինչու՞ դու Նիկոլին նման չես:
Մատներով սկսում է շոշափել դեմքն ու միրուքը:
– Պլաստիկ վիրահատություն եմ արել,– քիչ մտածելուց շարունակում է կասկածելի վարչապետը, հապա մատը դնում է շրթին,– սսս՜, նայիր ոչ մեկին չասես:
– Չէ, չեմ ասի, դուխով: Բայց ինչու՞ ես վիրահատություն արել:
– Հակահեղափոխականները ուզում են ինձ սպանեն…
– Ո՞նց սպանեն:
– Ուզում են թունավորեն, տո՛, չե՞ս հասկանում,– բարկանում է կասկածելի վարչապետը:
– Էէ՜, սուտ է, նման բան մեր ազատ ու անկախացած երկրում չի պատահի:
– Ինչու՞ է սուտ,– ավելի է բորբոքում խոսակիցը:
– Որ ուզեին քեզ սպանել, հենց այստեղ էլ կսպանեն էլի:
– Ինչու՞ այստեղ:
– Որովհետև այստեղի բժիշկները, բոլորն էլ սադիստ հակահեղափոխականներ են:
– Ճիշտ ես ասու՞մ,– ձայնից կարծես թե լուրջ վախեցած էր:
– Հա:
– Բա ի՞նչ անեմ հիմա:
Վաչիկը քորում է ծոծրակը.
– Այ ախպեր, էլ մի ասա որ վարչապետ ես, հիմա էլ ասա, որ Նապալեոնն ես, չի լինի՞:
– Տո, լսի՛ր, գժվել ես, ի՞նչ է, Նապալեոն ու՞մ շունն է, որ ասեմ Նապոլեոնն եմ: Խի չգիտե՞ս, որ հիմա Նապոլեոնը մոդայից արդեն դուրս է եկել…
23.03.2019 թ.
Գլորիան կամ արեգակի հակառակ կողմին
Տիեզերքի «Հարդագողի ճանապարհը» գալակտիկայի Արեգակնային համակարգի հայտնի ութ մոլորակներից բացի կա ևս մի մոլորակ, իններորդը կամ Գլորյան, որի մասին մարդկությունը համարյա թե ոչինչ չգիտե: Ասում են այն գտնվում է Երկիրց՝ Արեգակի հակառակ կողմում և դրա համար էլ գիտնականները երբեք չեն կարողացել հայտնաբերել այդ մոլորակը և ընդամենը եզրակացություններ են անում և առեղծվածներ հորինում:
Գլորյան հայտնի է միայն այլմոլորակայիններին և նրանք լավ գիտեն, որ այդ փոքրիկ ու կանաչ-կապտավուն մոլորակը Երկիր մոլորակի ուղղակի պատճեն է և դրա համար էլ այլմոլորակայինները հաճախ նրան անվանում են «Երկրի հակառակ կողմը»:
Գլորյան ոչ միայն Երկիր մոլորակի սովորական պատճեն է: Այդ մոլորակի վրա լեռները, գետերը, ծովերը, քաղաքները, ավաններն ու գյուղերը, ինչպես և պետությունները, ազգերը, ժողովուրդները և ընդհանրապես մարդիկ ու կենդանիները նույնն են ինչպես Երկիր մոլորակի վրա: Նրանք էլ օժտված են նույն ճակատագրին ինչպես երկրի մարդիկ և ի շնորհիվ միջուկային տորսիոն դաշտերի՝ գտնվում են անընդհատ կապի մեջ մարդկանց հետ և կրկնում են նրանց վարքն ու բարքը, Էմոցիաներն ու մտքերը, խոսքերն ու գործերը: Մի խոսքով զուգահեռ աշխարհում, ինչպես հայելու մեջ մարդկության արտացոլանքն են: