– Այդ դեղձենին նույնպե՞ս ծաղկում է£

– Այն էլ ո¯նց, – ետ շրջվելով պատասխանում եմ£– Գյուղում առաջինը հենց այդ դեղձենին է ծաղկում£

– Եվ դու, իհարկե, կտրում ես ծաղկած ճյուղերը, – ասում է նա£

Ճշմարիտն ասած, կյանքում այդ ծառից մի ճյուղ անգամ չեմ կտրել£ Ինչի՞ս է պետք£ Բայց չգիտեմ ինչու, ասում եմ.

– Այո, կտրում եմ, շատ գեղեցիկ ծաղիկներ ունի՝ կարմիր, մանուշակագույն£ Կտրում եմ հատկապես այն ճյուղերը, որոնց վրա ծաղիկներ շատ կան£

Աղջիկը նայում է ինձ ոչ այն է զայրացկոտ, ոչ այն է դառնացած, և ասում է.

– Եվ չես ափսոսում, չէ՞®

– Ի՞նչը, – քիչ է մնում բռնի ծիծաղս£

– Ծառը, – ուղիղ նայելով ինձ, ուշացումով արտասանում է աղջիկը£– Աբիկ, խոսք տուր, որ այլևս այդ ծառից երբեք-երբեք ոչ մի ճյուղ չես կտրելու£ Չէ՞ որ այդ ճյուղերը ևս ապրել են ուզում, – ավելացնում է նա՝ երկար նայելով աղջամուղջի մեջ կանգնած մենավոր դեղձենուն£– Նրանք նույնպես սիրում են կյանքը, սիրում են գարունը£ Երբ դու կտրում ես այդ ճյուղերը, նրանք կորցնում են իրենց գարունը£ Հասկանո՞ւմ ես, նրանք մեռնում են հավիտյան և այլևս երբեք չեն տեսնում այն ծաղիկները, որ լինում են ամեն տարի, երբ գալիս է գարունը, և ծառերը ծաղկում են նորից£

Առաջին անգամ եմ լսում, որ դեղձենու ճյուղերը նույնպես ապրել են ուզում և որ, իբր, նրանք նույնպես սիրում են գարունը£ Շատ է զարմանալի£ Բայց այստեղ ես հանկարծ հիշում եմ. պատահում է, հենց այնպես կացնով խփում ես ծառի բնին, և իսկույն ջուր է հոսում կտրված տեղից£ Ով գիտի, գուցե ծառերն էլ լաց են լինում և այդ ջուրը՝ արցունքն է նրանց£ Ես խոստանում եմ, որ այլևս չեմ դիպչի ոչ մի ծառի, առավել ևս՝ մենավոր դեղձենուն£ Ուզում եմ էլի ինչ-որ բան ասել այդ ուղղությամբ, բայց արդեն ուշ է, որովհետև հասել ենք մեր դարպասին, և մեր շունը՝ Չալկան, երկար ականջները ծափ տալով, նետվում է մեր ոտքերի տակ, ուրախությունից այս ու այն կողմ է նետվում, թավալվում գետնին, ինչ-որ ձայներ հանում£

– Չի մոռացել ինձ, – հրճվում է աղջիկը, խոնարհվում, գրկում է Չալկային£ Չալկան գլուխը թեքած, անքթիթ նայում է նրան, պոչով ավլում գետինը, ուրախությունից կրկին թավալվում£ Հիմարացել է լրիվ£

Մենք մտնում ենք բակ, և ես կանչում եմ.

– Մա¯մ®

Քիչ անց բացվում է պատշգամբի դուռը£ Մազերը գլխին փունջ արած՝ սանդուղքին հայտնվում է մայրիկը£

– Էդ որտե՞ղ ես, այ տղա®

Սակայն մայրիկը չի հասցնում հանդիմանել ինձ, մի պահ զարմանքով նայում է ինձ հետ եկած աղջկան և շտապ իջնում է սանդուղքներով£

Ես մեկ աղջկան եմ նայում, մեկ՝ մայրիկին£

– Արգինա®– Մայրիկը ձեռքերը տարածած ընդառաջ է գալիս և, անկարող զսպելու արցունքները, աղջկան առնում է գիրկը£– Իմ սիրելի, իմ հարազատ աղջիկս® Այս ո՞ր քամին է քեզ բերել մեր կողմերը®

Եվ զարմանալի բան. աղջկա այտերով նույնպես հոսում են արցունքները£ Մարդ չի կարողանում հասկանալ այս կանանց. նրանք ուրախության ժամանակ անգամ լալիս են, փոխանակ, ընդհակառակը՝ ծիծաղելու£

– Աբիկ, – արագ շրջվելով իմ կողմը, ասում է մայրիկը£– Շուտ վազիր գրասենյակ, հայրիկին գտիր, ասա թող գա տուն£

Ես սլանում եմ դեպի կոլտնտեսության վարչության շենքը, որն այնքան էլ հեռու չէ մեր տնից£

– Ասա, թող շուտ գա, – իմ ետևից ձայնում է մայրիկը£– Ասա Արգինան է եկել Բաքվից®

Բաքուն է ուրեմն այդ քաղաքը® Եվ ոնց է, չկարողացա կռահել£ Եվ դեռ ասացի, որ աշխարհագրություն լավ գիտեմ£ Ամոթ ինձ£

2

Մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Ես առաջին անգամ եմ այդպիսի անուն լսում, և այն ինձ անչափ դուր է գալիս£ Ինձ դուր է գալիս ոչ միայն նրա անունը, այլև այն, որ նա միշտ ժպտում է, և նրա ժպիտը անկեղծ, սիրալիր ու մի քիչ էլ թախծական է£

Ես նայում եմ դիմացի անտառապատ բարձր սարին, որը Մատուռի ձորից ելնելով, բուրգաձև բարձրանում, հասնում է մինչև երկինք£ Երկար նայում եմ և ինձ հանկարծ այնպես է թվում, թե այդ սարից հազարավոր սար ու ձոր անդին, հեռու-հեռվում տեսնում եմ այն անծանոթ ու գեղեցիկ քաղաքը, ուր ծնվել է Արգինան£

Այո, մեր գյուղում Արգինա անունով աղջիկ չկա£ Սիրուն է Արգինան£ Նրբագեղ կազմվածք ունի, իսկ դեմքը լուսափայլում է նուրբ գեղեցկությամբ ու հմայքով£ Ձյունաճերմակ պարանոցով ու վարդաշուրթ՝ նա ասես երկնքից է իջել£ Այդպիսի գեղեցիկ աղջիկ ոչ միայն մեր գյուղում, երևի արար աշխարհում էլ չկա£ Ես մեր գյուղի բոլոր աղջիկներին մտովի համեմատում եմ Արգինայի հետ, ուզում եմ նրանց մեջ գտնել որևէ մեկին, որ գոնե մի քիչ նմանվեր նրան, բայց չեմ գտնում£ Արգինայի նմանը չկա£