– Ի¯նչ սարսափելի է® Այդ ո՞վ էր այնպես կանչում£

– Գիշերային բու է, – անհոգ ասում եմ ես£– Վախենալու ոչինչ չկա£ Իսկ ձեզ մոտ, ինչ է, բու չի՞ լինում£

– Ոչ, – չգիտես ինչու հառաչում է նա£– Մեզ մոտ չի լինում£ Ես այստեղից շատ հեռու եմ ծնվել, հազար ձոր ու սար այն կողմ£ Դու աշխարհագրություն լա՞վ գիտես, – անսպասելի հարցնում է աղջիկը£

– Իհարկե, – իսկույն ասում եմ ես£

– Ես ծնվել եմ այնտեղ, ուր աշխարհի ամենամեծ լիճն է ու ամենափոքր ծովը£ Այնտեղ մի քաղաք կա՝ նման Նեապոլին ու դեռ Նեապոլից էլ գեղեցիկ£ Այդ քաղաքում եմ ծնվել ես, և մեզ մոտ երբեք բու չի լինում£

Ես երկար մտորում եմ՝ ձգտելով գուշակել այն քաղաքի անունը, որտեղ ծնվել է աղջիկը, բայց ոչինչ չի ստացվում£ Անհարմար դրություն է, նույնիսկ զգում եմ, թե ինչպես եմ շիկնում£ Բայց նա դա չի նկատում, իհարկե, որովհետև ձորում մութ է£ Նեղ ճանապարհը ելնում է ձորի մյուս կողմը, և մեր առջև երևում է գյուղը՝ հատուկենտ վառվող լույսերով, կովերի բառաչով ու մարդկանց կանչերով£

– Ահա այնտեղ, բլրի վրա, մեր դպրոցն է, – բացատրում եմ ես, – քիչ ներքև ակումբն է, ակումբից ու գյուղական խանութից այն կողմ հիվանդանոցի շենքն է£ Մեր տունը հենց հիվանդանոցի մոտ է£

– Գիտեմ, Աբիկ, – ասում է աղջիկը£ Ես տարակուսանքով նայում եմ նրան£ «„Նրան որտեղի՞ց է հայտնի այդ ամենը. և անունս է իմանում, և մեր տան տեղը գիտի“»£ Բայց հարցնել այդ մասին՝ դարձյալ չեմ համարձակվում£ Եվ նա նորից կարծես կարդում է իմ մտքերը և ասում է.

– Չէ՞ որ ես եղել եմ այստեղ, Աբիկ£ Ճիշտ է, մի անգամ, բայց եղել եմ£ Եվ այդ օրվանից արդեն մի քանի տարի է անցել£

– Մի քանի տարի է անցե՞լ, – ինքնաբերաբար ասում եմ ես£

– Այո, ես այն ժամանակ փոխադրվել էի իններորդ դասարան£ Իսկ դու փոքրիկ, շատ փոքրիկ տղա էիր£

– Իսկ որտե՞ղ էիր ապրում, – զգուշորեն հարցնում եմ ես:– Ու՞մ տանը:

– Իհարկե, ձեր, – ասում է նա ժպտուն:– Դու ինչ է, խոսեցնու՞մ ես ինձ, Աբիկ:

Ուրեմն մեր տուն ենք գնում… Ես քիչ է մնում խենթանամ ուրախությունից: Հետո նա լուռ խորհում է ինչ-որ բանի շուրջը£ Ընդհանրապես նկատել եմ. խոսքի կեսին կլռի՝ մտասույզ նայելով մի անորոշ ուղղությամբ£ Գուցե հանկարծակի ինչ-որ տխրությո՞ւն է համակում նրան£ Լինում է, չէ՞, այդպես£ Եվ որպեսզի աղջիկը չտխրի ինձ հետ, ես փորձում եմ զբաղեցնել նրան խոսակցությամբ£

– Իսկ գարնանը մեր Բարակ ջուր գետը վարարում, դղրդյունը բռնում է սար ու ձոր, – ասում եմ ես£

– Մի՞թե, – մտացիր ասում է աղջիկը£

– Այո£ Եվ այն էլ ինչպե¯ս£ Երբեմն, երբ լեռներում սկսում է ձնհալը, արմատահան արած վիթխարի ծառեր է բերում£ Իսկ նախանցյալ տարի գյուղի ներքևի մասից՝ Ղուլունց թաղից, մի գոմեշ քշեց£ Համարյա ամբողջ գյուղը՝ մեծ ու փոքր, վազում էր գետի հետ, բայց, դե, ի՞նչ կարող էին անել®

– Իսկ հիմա ոչինչ չի՞ քշում£

– Հիմա՞®– ես քմծիծաղում եմ£– Աշնանն ի՞նչ պիտի քշի, հիմա միայն դեղին տերևներ է բերում ծմակներից ու մեկ էլ գիշեր-ցերեկ անդադար վշշում է ձորում£

Մենք մի պահ կանգնում, լուռ ականջ ենք դնում£ Ներքևում, մթության մեջ, իրոք, կամացուկ, միալար վշշում է մեր սիրելի Բարակ ջուրը՝ վըշ-շ-շ, վըշ-շ-շ®

– Հետաքրքիր է, – արտաբերում է աղջիկը դարձյալ մտացիր, բայց ես պարզորոշ տեսնում եմ. նրան բոլորովին հետաքրքիր չէ ոչ այն, որ մեր գյուղական գետակը գարնանը վարարում, ծառեր է քշած բերում իր հետ, ոչ էլ այն, որ աշնանն այն բարակում, մանրիկ խոխոջում է քարերի մեջ£ Եվ, իսկապես, ինչ մի հետաքրքիր բան կա այստեղ£ Գետն էլ նրա համար է, որ վարարի ու վշշա£ Ես արագ փոխում եմ խոսակցության թեման£

– Քեզ դուր է գալիս, չէ՞, մեր գյուղը£

– Այո, գեղեցիկ գյուղ է£ Հանդ ու սարերով, անտառներով շրջապատված, հեքիաթային:

– Գարնանն ավելի է գեղեցկանում, – ուրախացած ասում եմ ես, որովհետև իսկույն տեսնում եմ՝ նրա մեջ կրկին հետաքրքրություն է առաջանում զրույցի նկատմամբ£– Ծառերը ծաղկում են, այգիներում ճռվողում են թռչունները, անտառից լսվում է մայր կկվի ախորժալուր ձայնը®

Աղջիկը հանկարծ շրջվում, ցույց է տալիս գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված մենավոր դեղձենին, որի տակ քիչ առաջ նստած էր ինքը և ասում է.