Արմենն ու Արգինան՝ զրույցով տարված, համարյա մոռացել էին իմ մասին£ Նրանք անընդհատ խոսում էի ինչ-որ բաների մասին, ծիծաղում, և, չնայած հանդիպական ուժեղ քամուն, ես լսում էի պատառիկներ նրանց զվարթ խոսակցությունից£

Արմենը մեքենան քշում էր մեծ արագությամբ, ինձ անչափ դուր էր գալիս, որ ճանապարհը սրընթաց ետ էր թռչում անիվների տակ, ու քամին անդադար սուլում էր՝ ֆուշ-շ-շ®

– Կամաց քշիր, Արմեն, – խնդրում էր Արգինան՝ ձեռքը թեթև հպելով Արմենի ուսին£– Չես տեսնում՝ շարունակ ոլորաններ են£

– Վախենո՞ւմ ես, – ժպտում էր Արմենը՝ մի պահ նայելով Արգինային£ Նրա ձեռքն իջնում էր Արգինայի ձեռքին, և նրա մատները քնքշորեն գրկում էին Արգինայի մատները£ Նա հիմա միայն ձախ ձեռքով էր վարում մեքենան£

– Ճանապարհին նայիր՝ մեկ էլ տեսար մեզ գլորեցիր ձորը, – կրկին խնդրում է Արգինան£

– Իմ մեքենան գիտի, թե ով է այստեղ նստած, նա այդպիսի բան չի անի£

– Միևնույն է, ճանապարհին նայիր£ Դու, ինչ է, առաջին անգա՞մն ես տեսնում ինձ£

– Ոչ, իհարկե, բայց ամեն անգամ քեզ տեսնելիս, թվում է, թե առաջին անգամ եմ տեսնում և ամեն անգամ սիրահարվում եմ առաջին հայացքից£ Գիտե՞ս, ինձ մի ակնթարթ էր պետք քեզ տեսնելու համար և ամբողջ մի կյանք՝ այլևս չմոռանալու համար:

– Եվ դրա համար էլ քիչ է մնում փախցնես, տանես ինչ-որ հեռու-հեռավոր մոլորակ, – ծիծաղում է Արգինան£

– Այո, ճիշտ կռահեցիր£ Որոշել եմ փախցնել£ Պետս բարի ծերուկ է, նա անպայման կտա մեքենան£

– Իսկ ինչո՞ւ փախցնել® երբ ես համաձայն եմ®– Արգինայի աչքերը շողարձակում են խորհդավոր փայլով, և ժպիտը ծաղկում է նրա ուռուցիկ շուրթերին՝ հետզհետե ծավալվելով ամբողջ դեմքին£

– Ես համաձայն եմ, – կիսաշրջվելով Արմենի կողմը, կրկին ասում է Արգինան£– Փախցրու, բայց ոչ այս մեքենայով£ Քո հին բեռնատարով£ Տար ինձ հեռու-հեռավոր մի մոլորակ£

Արմենը մտացրիվ նայում է Արգինային, ժպտում£

– Դու գիտե՞ս, վերջին ժամանակներս®միայն թե չծիծաղես իմ խոսքերի վրա, լա՞վ£

– Ասա, չեմ ծիծաղի, – պատասխանում է Արգինան£– Միթե՞ ես երբևէ ծիծաղել եմ քո խոսքերի վրա£

– Այն, ինչ ես զգում եմ վերջին ժամանակներս, շատ նման է այն բանին, ինչ կրոնական էքստազի մեջ զգում են հավատացյալները£ Ծիծաղելի է, երևի, բայց ես իմ հին բեռնատարը, որն այժմ դուրս է գրված, ընկած է գարաժի մի անկյունում, մոռանալ չեմ կարողանում£ Եվ մոռանալ չեմ կարողանում այն պատճառով, որ նրանով առաջին անգամ քեզ տարա մինչև գյուղ, և երբեմն ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ուզում եմ մտնել գարաժ և, բոլորից թաքուն, ծնկի գալ նրա առջև ու երկրպագել ինչպես կուռքի£

Ես Արմենին պատկերացնում եմ հին բեռնատարի առաջ չոքած աղոթելիս և, ազնիվ խոսք, քիչ է մնում բարձր ծիծաղեմ£ Եվ այն էլ ով է ասողը՝ Արմենը® Չէ, ես իմ կարծիքը փոխեցի նրա մասին£ Արգինայի փոխարեն ես լինեի, չէի դիմանա, ուղղակի ուշքս կգնար ծիծաղից£ Իսկ նա® Իսկ նա չի էլ մտածում ծիծաղել, մի տեսակ հետաքրքրասիրությամբ ուշադիր նայում է Արմենին, ասես սպասելով, որ նա էլի խոսի£ Մի՞թե նրան իսկապես, դուր է գալիս լսել այդ ցնդաբանությունը£ Խելքս բան չի կտրում£ Իսկ Արմենն իրենն է շարունակում£

– Ծիծաղելի է երևի®

– Ամենևին£

– Ամեն անգամ, անցնելով գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու մոտով, որտեղ բեռնատարից իջար առաջին անգամ, մի քիչ արգելակելով մեքենան, ես ասում եմ. «Ողջույն, ծերուկ, դու նույնիսկ պատկերացնել չես կարող, թե ինչքան ուրախ եմ՝ ամեն անգամ տեսնելով քեզ իմ ճանապարհին»£ Եվ դա ես ասում եմ շատ լրջորեն£ Դու չե՞ս հավատում ինձ£ Ծիծաղիր ինձ վրա, բայց հավատա£

– Հավատում եմ®

Աստված իմ, մի՞թե հնարավոր է հավատալ այդպիսի զառանցանքի£ Եթե ինձ կախ էլ տան, միևնույնն է, չեմ հավատա£ Իսկ Արգինան հավատում է£ Զարմանալի է£ Շատ է զարմանալի® Սպասիր, ի՞նչ դեղձենու մասին է խոսքը£ Գյուղ մտնող մեծ ճանապարհի վրա խոնարհված դեղձենու® Ուրեմն Արգինան նրա բեռնատարով էր գյուղ եկել այն ժամանակ£ Ահա թե ինչու Արմենն այնպես շուտ մեկնեց® Եվ ոնց էլ ձայնից չէի ճանաչել£ Այն ժամանակ էլ, հիշում եմ, բեռնատարը ծանոթ թվաց, բայց հեռվից հաստատ չկարողացա իմանալ՝ Արմենի՞ մեքենան էր, թե՞ ուրիշի£