– Հետաքրքիր է, – արտասանում է Արմենը, աշխատելով չնայել իմ կողմը, – ով էր՝ ասաց, թե տեսել է տուն գալիս, ուրեմն սխալ եմ հասկացել…

Ես մտածում եմ, որ երևի նրա հարազատներից որևէ մեկը բուժվել է մայրիկի մոտ, և նա եկել է շնորհակալություն հայտնելու, բայց ինչո՞ւ ոչ հիվանդանոց, այլ տուն է եկել£

– Այս ծաղիկները, ուրեմն, մայրիկի համա՞ր ես բերել, – ասում եմ, բայց իմ ձայնը, ըստ երևույթին, հնչում է ոչ առանց չարախնդության, որովհետև Արմենը մի տեսակ տարօրինակ ձևով է նայում ինձ: Նա եղրևանու ճյուղը զգույշ դնում է սեղանին£

– Աբիկ ջան, սա հարկավոր է դնել ջրի մեջ, – ասում է նա, – թե չէ իսկույն կթառամի£ – Որոշ լռությունից հետո, նայելով դեպի կից սենյակները, Արմենը ոչ բարձր հարցնում է.– Արգինան որտե՞ղ է£

– Դեռ չի եկել դպրոցից£

– Իսկ ե՞րբ է գալու, չգիտե՞ս£

– Արգինա՞ն® Նա արդեն պիտի եկած լիներ, չգիտեմ ինչու, ուշանում է£ Երևի հիմա կգա£ Ուզո՞ւմ ես, սպասիր£

– Չէ, չէ, – ձեռքերը շարժելով ասում է Արմենը£– Մի ուրիշ անգամ, հիմա վռազ շրջկենտրոն եմ գնում£ Եթե քեզ համար դժվար չէ, Աբիկ ջան, այս ծաղիկները տուր Արգինային՝ հենց որ եկավ£ Լա՞վ£

Փոքր երեխայի տեղ է դրել ինձ: Չի անցնի:

– Կաց, բա մայրիկի համա՞ր չէիր բերել, – ասում եմ ես, իսկ ինքս քիչ է մնում զսպված ծիծաղից պայթեմ£

– Ոչինչ, Աբիկ ջան, Արգինան ինքը կտա մայրիկին£

– Լավ, – ասում եմ ես անթարթափ նայելով նրան£– Հենց որ եկավ, կտամ իրեն£

Արմենը գնում է դեպի պատշգամբի դուռը£

– Ե՞րբ ենք նորից գնում Թարթառի ձորը, – դռների մոտ շրջվելով հարցնում է Արմենը£

– Երբ ասես, -ժպտում եմ ես£

Նրա գնալուց հետո ես ծաղիկները դնում եմ ջրով լի սկահակի մեջ£ Իրոք որ, գեղեցիկ ծաղկեփունջ է, երևում է Արմենը վատ ճաշակ չունի£ Այս գարնան առաջին ծաղիկներն են սրանք£ Երևի Թարթառի ձորից է բերել Արմենը, որովհետև մեզ մոտ եղրևանիները չեն ծաղկել դեռ£

Մեր գյուղի բոլոր տղաների մեջ, չգիտեմ ինչու, ամենից շատ ինձ Արմենն է դուր գալիս£ Գուցե նրա համար, որ նա անչափ քաղաքավարի ու հավասարակշռված տղա է, գյուղում բոլորի հետ էլ՝ մեծ թե փոքր, սիրալիր է վերաբերվում£ Չգիտեմ£ Բարձրահասակ է նա ու լայնալանջ, սև աչք-ունքով, խոսելիս թեթև ժպտում է և ժպտալիս նրա աջ այտին հազիվ նկատելի փոսիկ է գոյանում£ Բանակից վերադառնալուց հետո կոլտնտեսությունում վարորդ էր, իսկ անցյալ տարի, երբ Թարթառի վրա սկսվեց արհեստական ջրամբարի կառուցումը, գնաց այնտեղ£ Ինքնաթափ բեռնատարի վրա էր աշխատում, իսկ վերջին ժամանակներս շինարարության պետի մեքենան է վարում£ Այդ մեքենայով հաճախակի գյուղ է գալիս£ Արմենը հայրիկին նունպես դուր է գալիս£ «Արմենը ոսկի տղա է, – մի անգամ Արգինայի ներկայությամբ ասաց հայրիկը£– Ոսկու նման՝ ուր էլ որ դնես, կփայլի£ Հերն էլ լավ մարդ էր, կռվից եկավ՝ մի քանի տեղից վիրավոր, երկու տարի տանջվեց էդպես ու մեռավ£ Հիմա, ապրի արևը, հոր տեղը բռնել է, զուր չեն ասել, որ մանուշակի արմատից մանուշակ կբսնի»£

Արգինան ուշադիր լսում է հայրիկին՝ առանց մի խոսք անգամ ասելու£

– Ճի՞շտ չեմ ասում, Արուս, – դառնալով մայրիկի կողմը, անսպասելի հարցնում է հայրիկը£

– Ճիշտ ես ասում, – մայրիկը գաղտնաբար նայում է Արգինային£– Արմենը լավ տղա է£

– Ես ծեր մարդ եմ, իսկ ծերունի մարդիկ իրավունք ունեն խրատել, խորհուրդներ տալ£

Ասում եմ, չէ՞, հայրիկս առանց հանելուկների ապրել չի կարող: Մի հարցնող լինի՝ ո՞ր օրվա ծերունին ես դու:

– Դու՞ք եք ծերունի, – աչքերում անսքող ծիծաղ, ասում է Արգինան՝ կողքանց նայելով հայրիկին£– Զուր տեղը ինքներդ ձեզ մի չարախոսեք£

– Արգինա ջան, ջահել ժամանակ չես տեսել ինձ, – Արգինայի խոսքերից շոյված, ժպտում է հայրիկը£– Չէ, հիմա ծեր եմ, սիրտ մի տուր ինձ, չես խաբի, մարդու հիսուն տարին որ մոտեցավ, ուրեմն ծեր է® Բայց դե, էդ ախմախ ջահելությունն էլ էնպես արագ է անցնում® Քեզ մի բան ասեմ, աղջիկս, էն տարածությունը, որ բաժանում է ծերությունը ջահել օրերից, շատ կարճ է, ծերությունը գալիս է հանկարծակի, ոնց որ ձյուն£ Առավոտ վեր ես կենում ու տեսնում, որ ամեն ինչ սպիտակ է£