– Արգինան նրա միակ աղջիկն է, – ասում է մայրիկը£– Քսանմեկ տարեկան է արդեն և այս տարի է ավարտել մանկավարժական ինստիտուտը£ Իսկ դու ինքդ, ինչ է, չե՞ս հիշում Արգինային, – անսպասելի հարցնում է մայրիկը£

– Ոչ, մամ, որտեղի՞ց հիշեմ£

– Նա եղել է մեր տանը®և դա ասես երեկ էր, – ասում է մայրիկը£– Այնինչ մի քանի տարի է անցել արդեն® Դպրոցը չէր ավարտել դեռ, կարծեմ ութերորդ թե իներորդ դասարանում էր£ Մոր հետ էր եկել, հետո մայրը գնաց, իսկ ինքը մոտ երկու ամիս մնաց մեզ մոտ£ Մազերը կարճ կտրած, գեղեցիկ՝ շարունակ շրջում էր այգում, ժամերով ականջ էր դնում ծտերի ծլվլոցին, վազվզում էր՝ Չալկան էլ ետևից£

– Չալկան էլ ետևի՞ց, – ծիծաղում եմ ես, ինքս էլ չգիտեմ, թե ինչու£

Ես պատրաստվում եմ նոր հարց տալու, սակայն պատշգամբում, խավավոր երկար խալաթը հագին, երևում է Արգինան, և ես լռում եմ£

– Օ¯հ, ինչ հրաշալի առավոտ է, – ասում է նա և լայն բացում ձեռքերը, ասես ցանկանալով գրկել արևի ճառագայթներով ողողված այս մեծ ու սքանչելի աշխարհը£

– Մեր գյուղում բոլոր առավոտներն են հրաշալի, – հպարտությամբ ասում եմ ես£

Արգինան, կկոցելով աչքերը, երազկոտ նայում է հեռավոր սարերի կողմը£ Իսկ ինձ, չգիտես ինչու, այնպես է թվում, թե այդ պահին նա մտովի ծովափնյա իրենց քաղաքում է՝ այստեղից հազարավոր սար ու ձոր անդին£ Ճշմարիտն ասած, իմ այդ միտքը բոլորովին դուր չի գալիս ինձ£

– Իսկ ձեր քաղաքը, երևի, շատ է, հա՞, գեղեցիկ, – քրթմնջում եմ ես, մի պահ նայելով դեպի այնտեղ, ուր սարը բարձրացել, ձուլվել է երկնքին:

– Շա¯տ, – արտաբերում է Արգինան, նույնիսկ ուշադրություն չդարձնելով իմ խոսելու տոնին£

– Իսկ ինչո՞ւ ես եկել այստեղ, – ասում եմ ես նույն անբավականությամբ և ակամա նայում եմ մայրիկին£ Մայրիկը հանդիմանանքով տարուբերում է գլուխը՝ իբր, ամաչեիր գոնե£ Թեպետ ուշացումով, բայց ինքս էլ զղջում եմ, որ հիմար հարց տվի£ Իսկ Արգինան, – այ կեցցե նա, – ամենևին էլ չի նեղանում£ Նա առաջվա պես անհոգ ժպտում է և քնքշորեն խճողում է մազերս£

Մայրիկը բարձրանում է տուն՝ երևի նախաճաշ պատրաստելու£

– Դպրոցում ո՞նց են գնում գործերդ, Աբիկ, – անակնկալ հարցնում է£ – Լա՞վ ես սովորում£

Հարցն իսկապես անակնկալ էր, բայց ես գրամ անգամ չեմ շփոթվում, որովհետև պատրաստ ունեմ պատասխանը (բոլոր մեծահասակները տալիս են այդ հարցը և, հավանաբար, իրենք էլ չգիտեն, թե ինչու) £

– Գերազանց, – ասում եմ

– Իսկ ռուսերենի՞ց ինչպես ես, – ձեռք չի քաշում Արգինան£

Եթե դարձյալ ասեմ «գերազանց», նա ինձ չի հավատա, որովհետև արտահայտվելու ձևից անգամ կզգա, որ իմ ասածի մեջ մի քիչ աղը պակասում է, – ինչ արած, այդպիսի գործերում ստել չեմ կարողանում, թեպետ, իհարկե, նման հիմար վիճակներից դուրս գալու համար մեկ-մեկ չէր խանգարի£ Ուստի ասում եմ.

– Ոչինչ, չորսի ու երեքի արանքում£

– Այ, դա արդեն բանի նման չէ, – դժգոհությամբ գլուխն օրորում է Արգինան£

Ես ինքս էլ հասկանում եմ, որ «բանի նման չէ», բայց ինչ կարող եմ ասել£ Այնուամենայնիվ, հարցնում եմ միամիտ տեսքով.

– Ինչո՞ւ£

– Քաջաբար հայտարարում ես՝ «գերազանց», իսկ ռուսերենից®

– Դիտավորյալ չեն նշանակում, – ասում եմ ես կայտառորեն£

Դա հին ու փորձված միջոց է, երևի աշխարհի երեսին բոլոր աշակերտներն էլ այդպես են ասում. բարձր գնահատական ստանալիս ասում են՝ ստացանք, իսկ եթե երեք կամ երկու են ստանում՝ նշանակել են£ Եվ ավելացնում են նույնիսկ՝ դիտավորյալ բարձր չեն նշանակում£ Կան այնպիսիները, որ հավատում են£ Բայց Արգինան կարծես թե չի հավատում ինձ£ Խորամանկորեն ժպտալով նա ասում է.

– Վաղվանից ձեզ մոտ ռուսաց լեզուն ես եմ դասավանդելու£

Այ քեզ նորություն£ Նա ոչ թե ուսուցչուհու՝ տասերորդ դասարանի աշակերտուհու է նման£ Ես իմ ականջներին չեմ հավատում£ Զգում եմ, թե ինչպես է սիրտս արագ ու անկանոն խփում կրծքիս տակ, ասես ուր որ է դուրս կթռչի այնտեղից£ Բայց որևէ բան ասել բարձրաձայն՝ չեմ համարձակվում, ինձ ինչ-որ անսովոր երկչոտություն է պատում անմիջապես£ Եվ դա իր պատճառն ունի. ինչո՞ւ հորինեցի, թե իբր գերազանց եմ սովորում£ Չէ՞ որ հենց վաղը նա կիմանա, որ ես ոչ թե գերազանցիկ եմ, այլ՝ ընդհակառակը£ Բայց ուշ է արդեն որևէ բան փոխելու համար£ Իզուր չէ, որ հայրիկը սիրում է կրկնել. «Խոսքը թռչունի նման բան է, դուրս թռավ- էլ չես բռնի»£ Ինձ մնում է շուռ տալ խոսակցության թեման, որպեսզի նա կրկին չանդրադառնա իմ դպրոցական գործերին£