Ապրիլի վերջերին, արևոտ ու պայծառ մի օր, Անահիտը պայուսակը ձեռքին գնում էր դպրոց£ Երկրորդ զանգը հնչել էր արդեն, դրա համար էլ շտապում էր£ Նա արդեն հասել էր դպրոց, դարպասի մոտ էր, մեկը ետևից ասաց.

– Անահիտ Գաբրիելյանին ջերմ ողջույններ£

Անահիտը շրջվեց և տեսավ Մուշեղ Առուշանյանին՝ 10-րդ «բ» դասարանից£

– Բարև, – սառը արձագանքեց Անահիտը£

– Ես հիմա քայլում էի ձեր ետևից և ուշադիր նայում ձեր ստվերին, – ասաց Մուշեղը ժպտալով£

– Եվ հետո՞£

– Հետո ոչինչ£ Ես նայում էի ձեր ստվերին և մտածում այն մասին, որ գեղեցիկ աղջիկների ստվերն էլ գեղեցիկ է լինում£

Անահիտը ծիծաղեց£

– Ինչ չի հաջողվում գնել ոսկով՝ կարելի է նվաճել քաղցր խոսքով£ Դու, հավանորեն, այս նշանաբանով ես առաջնորդվում, չէ՞£

– Ասենք թե, – մարտական տեսքով նետեց Մուշեղը£

– Անօգուտ է, Մուշեղ, այդ նշանաբանն ունի իր բացառությունը՝ ինձ վրա չի ներգործում£

– Դրա համար էլ չե՞ս պատասխանում իմ նամակին£

– Ի՞նչ նամակ£

– Մեր դասարանցի Սաթիկն էր բերել£

– Ես քո նամակը չեմ կարդացել£

– Ուրեմն արժանի չես համարել®

– Հաշվիր, որ այդպես է£

– Շնորհակալություն, – քմծիծաղ տվեց Մուշեղը£– Դու գիտե՞ս, թե մի խելոք մարդ ինչ է ասել այդ առթիվ£ Նա ասել է. «Դու քո վերելքի ճանապարհին մարդկանց հետ այդքան դաժան մի եղիր. նրանց հետ դու կհանդիպես նաև ցած իջնելիս»£ Լավ է, չէ՞, ասված£

Անահիտին միշտ էլ բարկացնում էր Մուշեղի այդ խոսելաձևը՝ արտահայտվել փքուն ու խորիմաստ, և ամենագլխավորը՝ ուրիշների խոսքերով£

– Լավ է ասված, միայն թե չհասկացա՝ դա ի՞նչ կապ ունի ինձ հետ£

– Ոչինչ, Անահիտ, հետո կհասկանաս, – բազմանշանակ խոստացավ Մուշեղը£

Անահիտը հանկարծակի կանգ առավ և, շրջվելով Մուշեղի կողմն ու միաժամանակ գիտակցելով, որ հետո պիտի փոշմանի արածների համար, հուզմունքից շնչահեղձվելով, անակնկալ կերպով ասաց.

– Դու հո լավ գիտես Կարենին£ Մեր դասարանցի Կարենին£

Մուշեղն ինքնաբերաբար գլխով արեց, զարմանքով նայելով աղջկա թեթևակի գունատված դեմքին£

– Ասենք թե® գիտեմ®

– Այ, եթե նա գրեր® Նրանից, միայն նրանից կուզենայի նամակ ստանալ® Ինչպիսին էլ որ լիներ այդ նամակը՝ թեկուզ վիրավորական, թեկուզ® միայն թե գրված լիներ նրա ձեռքով®

Անսպասելի նորությամբ շշմած՝ Մուշեղը չէր համարձակվում տեղից շարժվել£ Թողնելով նրան կանգնած, Անահիտը, թանձր մազերը ծածանելով ուսերին, քարե սանդուխքներով վազեց վեր և մտավ կիսամութ միջանցք£ Նա վազելով անցավ միջանցքով՝ հետզհետե ընտելանալով մթությանը, և, ասես հետապնդում էին, նուրբ ռունգերով արագ շնչելով օդը, ներս մտավ դասարան£ Նա հայացքով փնտրելով գտավ Կարենին և վճռականորեն մոտեցավ նրան£ Կարենն իր նստարանին նստած ինչ-որ քրքրված գիրք էր կարդում£

– Այդ ի՞նչ գիրք ես կարդում, Կարեն, – հարցրեց Անահիտը£

Կարենն աչքերը կտրեց գրքից, զարմանքով նայեց նրան£

– Լրտեսների մասին է£

– Հետաքրքի՞ր է£

– Դեռ չգիտեմ, նոր եմ սկսել£

Նրա ուշադիր հայացքի ներքո Անահիտը՝ արտասվելու աստիճան հուզված, շիկնանքից այրվելով, չգիտես ինչու, փորձեց բացել իր հին պայուսակը£ Բայց կողպեքը, հակառակի պես, չէր բացվում, ըստ երևույթին, փչացել էր£ Եվ Անահիտը, վհատության պոռթկումով բռնված, հանկարծ, ինքն անգամ սարսափելով սեփական խոսքերից, ասաց.

– Գիտե՞ս, ես կուզենայի, որ վերադառնային այն հին ու երանելի ժամանակները, երբ աղջիկն ինքն էր սեր խոստովանում տղային, և դա անպատվություն չէր համարվում® Բայց ոչ, ես դա չէի ուզենա, որովհետև այդ հին ժամանակներում չէիր լինի դու®

Հիմա, տարիներ հետո, աշնանային լուսնյակ ու ցուրտ գիշերվա մեջ մեն-միայնակ կանգնած, Անահիտը մտածում էր այն հեռավոր, արդեն անդարձ օրերի մասին, և նրա համար ամոթալի ու միևնույն ժամանակ հաճելի էր վերհիշել իր այսպես ասած երեխայական արարմունքը, որին, ամենայն հավանականությամբ, մղեց նրան մի քանի րոպե առաջ Մուշեղի հետ տեղի ունեցած կարճատև խոսակցությունը£ Զարմանալին այն էր, որ Կարենն իսկույն հասկացավ նրան£ Նա մի քիչ գունատվեց, հետո ժպտաց, ինչպես նա է ընդունակ ժպտալու՝ միայն աչքերով£

Անահիտը մինչև այսօր էլ չի կարողանում մոռանալ, թե ինչպես այդ րոպեին հոգու վրայից անսպասելիորեն չքացավ լարվածությունը, ձեռքն ակամայից ընկավ նստարանին, նրա ամբողջ էությունը համակեց տարօրինակ, ընդարմացնող նվաղկոտությունը, որից արցունքներն իրենք իրենց լցվում էին աչքերը£ Եվ նա թերևս լաց լիներ, բայց այդ պահին Կարենի ձեռքը զգույշ իջավ նրա ձեռքին և թեթևակի սեղմեց նրա մատների ծայրերը£ Անահիտը խոնարհեց կրակի պես այրվող դեմքը, բայց ձեռքը ետ չքաշեց£ Արցունքներ չկային նրա աչքերում, բայց սիրտն այպես էր բաբախում, ասես ուր որ է պիտի դուրս թռչեր կրծքից£