Իրոք, ինչո՞ւ է այսպես, ինչո՞ւ անկողմնակալ չեմ կարող վերաբերվել մորս£ Ո՞րն է նրա մեղքը£ Իսկ գուցե կանխակալ սառնությունը պայմանավորված է այն բանով, որ մեծ մորս գոնե մի անգամ չտարավ իր մոտ, չպահեց£ Բայց այս ինչի՞ մասին եմ մտածում£ Մի՞թե նա քաղաքում մնացող է£ Վերջին անգամ ինչքան հորդորեցի, ինչքան խնդրեցի՝ մինչև կարողացա մի քանի շաբթով տանել Բաքու՝ ինձ մոտ£ Տարա թե չէ, մի երկու օր չանցած սկսեց. «Ինձ տար գյուղ, այան անունիդ մատաղ, սիրտս դիմանում չի»£ Առավոտվանից իրիկուն նույնը. «Թե ուզում ես երկու օր շատ ապրեմ, ինձ տար իմ տուն, քեզնից էլ եմ գոհ, երեխաներիցդ էլ, կնկանիցդ էլ եմ շատ գոհ, բայց մնալ չեմ կարա, տար, թե չէ մեռնելու եմ, գլխիդ հոգս դառնամ»£ «Կմեռնես, քաղաքում կթաղենք», – գրկելով ուսերը, կատակով ասացի ես£ «Չէ, չէ, չէ, տար, այան մատաղ, թե ինձ հարգում ես, տար», – ասաց նա և մեղմաձայն մրմնջաց.

Որ մեռնեմ, տարեք Արչաձոր թաղեք,

Թող մոտս լինեն իմ լեռ ու սարս,

Էհ, ի¯նչ արած, թե տար չունի քարս

Էնտեղ են թաղված ախպերս, մարըս®

Նրա սիրտն, այո, նրան քաշում էր գյուղ, այնտեղ ամեն մի քար, ամեն մի ծառ հիշեցնում էր որդիներին£ Նա ուզում էր այնտեղ լինել, միայն այնտեղ, հուշերի հարազատ աշխարհում®

…Վերջին անգամ® Վերջին անգամ որդիներին՝ Վաղարշակին ու Արամին, ռազմաճակատ ճանապարհելուց հետո գնացին կալեր, կալսեցին մինչև ուշ, Հովհաննեսն էլ իր հետ էր, Հովհաննեսը եզներն արձակեց կամներից, Մնացականը եզները քշեց հանդ, իսկ ինքը կանանց հետ քայլեց դեպի տուն՝ շարունակ նայելով դեպի ետ, դեպի Խաչենագետն ի վար իջնող ճանապարհը, որը հեռվից, աստղալույսի տակ, սպիտակին էր տալիս և ասես գետ լիներ, ուր հոսում էր Խաչենին զուգահեռ և ոլոր-մոլոր գնում, կորչում էր մթին ձորերում£

Այդ ճանապարհով գնացին իր որդիները, և որտե՞ղ են տեսնես հիմա նրանք. մեկնե՞լ են արդեն, թե դեռևս այնտեղ, շրջկենտրոնում են£

Կանայք այդ օրը շատ էին աղի արցունք հեղել, հիշելով կռիվ մեկնած իրենց հարազատներին, շատ էին խոսել, հուսադրել, սիրտ տվել իրար, այժմ լուռ քայլում էին, և նա գիտեր՝ նրանցից յուրաքանչյուրին հիմա նույն միտքն էր մտատանջում՝ շուտ կվերջանա՞, արդյոք, պատերազմը£ Նա նույնպես քայլում էր լուռ, գլխահակ, ինչպես ծանր բեռան տակ՝ քիչ առաջ թեքված, և հակընդդեմ, տագնապահույզ մտքերը հանգիստ չէին տալիս նրան£ «Որտե՞ղ են, տեսնես, Գրիշան, Սահակը, – շվար մտածում էր նա, – էս հանդ ու սարերին, ազատության սովոր խեղճ երեխեքս ի՞նչ են անում հիմի էնտեղ՝ կրակի ու մահվան բերանում£– Աչքերը լցվեցին, ճանապարհը մշուշի մեջ երերաց£– Իսկ Արամս ու Վաղարշակս, – մտովի շարունակեց, – նրանցից ի¯նչ կռվող, երեկվա անմեղ, էս աշխարհի շառ ու խերին անտեղյակ միամիտ երեխեք են, նրանք ի՞նչ գիտեն, թե ինչ ասել է կռիվ ու մահ»£

Շահումը նայեց առջևից քայլող որդուն, և այն մտքից, որ նրան նույնպես կարող են տանել ճակատ, սարսռաց£ «Հովհաննեսին դեռ չեն տանի», – ինքն իրեն սիրտ տվեց, իսկ մինչ էդ՝ մյուսներն էլ կգան£ Արամն ասաց, լեզվիդ մատաղ, բալաս, ասաց, որ կարող է պատահի դեռ ճակատ չհասած՝ պատերազմը վերջանա, և իրենք ետ գան տուն£ Չէ, Հովհաննեսին չեն տանի£ Ժամանակն ի՞նչ շուտ է անցնում£ Էն ե՞րբ էր, գարունը նոր-նոր բացվել էր, տան պատի տակ, տաք արևի մեջ նստած, զնգուն ձենով ոտանավոր էր սովորում.

Արագիլ, բարով եկար,

Հայ, արագիլ, բարով եկար£

Դու մեզ գարնան նշան բերիր,

Մեր սրտերը ուրախ արիր®

Հա, էդ մեկը որ ճիշտ էր, ուրախ սրտով, երջանիկ ապրում էին՝ իրենք էլ չիմանալով, որ երջանկությունն էլ հենց էն է, որ սոված լինես, թե կուշտ՝ միայն թե երեխեքդ ողջառողջ մոտդ լինեն£

Հովհաննեսին հետևելով՝ աննկատելի անգիր էր արել այդ ոտանավորը, մտքում շարունակ արտասանում էր՝ ինքն իրեն ժպտալով£ Ակամա մտաբերեց գարնանային այդ անուշ օրը. Էմման՝ աշխույժ, ուղղակի կրակի կտոր, իրենց բակում, ծառի ետևում կանգնած, հայելու կտորով արևի շողքը գցում էր Հովհաննեսի աչքերին, ծիծաղում£ Այն ժամանակ ժպտաց՝ երկար դիտելով նրանց անհոգ խաղն ու ներքուստ ուրախանալով, որ ընկերուհու՝ Մարգարիտի աղջիկը, դուր է գալիս իր որդուն£ «Բարով իրար արժանանան ու բախտավոր լինեն», – շշնջաց նա այն ժամանակ£