Այս ու այնտեղ, երփներանգ թևերը խաղացնելով արևի տակ, մի շամբուտից մյուսն է անցնում չարդը՝ ծղրտոցով կտրելով կանաչ մարգագետինը, պոչխաղուկները թռչում են ջրի վրայով և, նստելով քարերի վրա, գլուխները թեքած նայում են փրփրած գետին ու տարուբերում են երկարուկ պոչերը:
Ես զուր չարթնացրի Լուսինեին, հետո պիտի նեղանա, որ իրեն չեմ վերցրել հետս£ Ծառերի արանքից երևում է խոր երկինքը£ Երկինքը շատ է հեռու երևում, և կապույտը նույնպես չափից դուրս շատ է, կարծես լեղակած է երկինքը£ Ասես ոչինչ չի փոխվել իմ մանկության ժամանակներից ի վեր£ Ահա այստեղ կրակ են արել, կրակի տեղը խոտը այրված է, դատարկ ծխախոտատուփ կա ընկած, լուցկու վառած հատիկներ կան, այստեղ, ահա ինչ-որ մեկը պառկել է, խոտը շրջված, կպած է գետնին£ Թվում է երեկ այստեղ էի, այս կրակն էլ ես եմ արել թվում է, ծխախոտի դատարկ տուփն ու լուցկու հատիկներն էլ իմն են. նույնն է, սիրտ ցավացնելու չափ ամեն ինչ նույնն է, անցած օրերն են, որ չկան այլևս£
Ձորեզրին մեկը արածացնում էր կովը և կամացուկ ինչ-որ եղանակ էր սուլում£ Նայեցի նրան£ Մեր հարևան Մխիթարն էր, բարձրացրի ձեռքս՝ ողջունելու£ Մխիթարը նման է հորը՝ կարճահասակ ու հաստլիկ, ոնց որ լցրած պարկ£ Զարմանալի է, մարդիկ ծերանալով ավելի են նմանվում իրեց ծնողներին£ Մխիթարը թեպետ կաղալով, բայց արագ, գայթուն քայլերով սկսեց մոտենալ, ես նույնպես ընդառաջ գնացի, բարևեցինք£
– Էն ով է, ասում է՝ մի հիշիր դու վայրերը գեղեցիկ պատանեկության. ո°չ վայրերն են հիմի գեղեցիկ, և ո°չ էլ դու ես էն պատանին£– Մխիթարը մի պահ ժպտում, հետո, միանգամից լուրջ դեմք ընդունելով, ասում է.– Դե, պառավի համար ես եկել, պարզ է£ Ո՞նց է հիմի£
– Լավ չի£ Ասում է՝ էսօր վերջին օրս է, վաղը չեմ լինելու£
– Վա¯հ, մի տես է£-Մխիթարը զարմացած օրորեց ճերմակ գլուխը£– Մի տես ոնց է իմանում է® Լավ կնիկ էր, էդպիսիները հարյուր տարին մի անգամ են աշխարհ գալիս£ Քեզ պահեց, մեծացրեց, գնացիր քաղաք՝ սովորելու, ու մնացիր էնտեղ, հետո հորաքույրդ` Մարգուշան, ամուսնուց բաժանվեց, ասում են մի ավազակ շան տղա էր, բաժանվեց, երեխին բերեց, թողեց պառավի գլխին ու էն գնալն էր, որ գնաց® Նրա հույսն ու մխիթարանքը քեզանից հետո Սամվելիկը դառավ, նա էլ Աֆղանստանի կռիվներում զոհվեց, թե կորավ՝ էդպես էլ մնաց անհայտ® Մի հարցնող չեղավ՝ էդ զորքերն ինչի՞ մտցրին Աֆղանստան£ Մեր էս փոքրիկ Ղարաբաղում գյուղ չկար, որ զոհ չունենար էդ կռվում£ Դագաղներն էլ իրավունք չկար բացելու, պլոմբած բերում էին, պլոմբած՝ թաղում£ Էդպես էր£ Հարցնող չեղավ, բայց դե շահագրգիռ մարդիկ կային, այլապես էսօրվա օրը ամեն մեկը մի քանի հեկտար զավթած՝ գեներալները դղյակներ չէին կառուցի Մոսկվայի մոտ ու երկրի ամենալավ տեղերում՝ Սոչիում, Կիսլովոդսկում, Ղրիմում® Մեծ մերդ հավատացած էր, որ ողջ է թոռը, ասում էր` գերի է, ուզում է, բայց չի կարողանում գալ£ Քո հոր՝ Գրիշայի նման, որ պատերազմից տաս տարի հետո հայտնվեց միայն® Գյուղն ուրախացավ, շատ ուրախացավ, բայց դե, կարճ տևեց էդ ուրախությունը, Մարտունու մոտ, Կուրոպատկինոյում, գարի բեռնած ավտոմեքենայով վթարի ենթարկվեց խեղճը£ Հերդ գերմանական մի քանի լագերներում էր եղել՝ Մայդանեկ, Բուխենվալդ, բայց, ասում էր, անմարդկային, գազանային էն դաժանությունը, որ սովետական լագերների քննիչներն ու առհասարակ էդ լագերների ղեկավար անձնակազմն էր ցուցաբերում մարդկանց նկատմամբ, գերմանական ոչ մի լագերում չի տեսել£ Քննիչների ու բանտապահների վարվեցողությունը բանտարկյալների հետ, ասում էր, այնպիսին էր, որ նրանցից շատերն ինքնասպան էին լինում կամ խելագարվում: Գերմանական լագերներից փախավ, ընկավ սովետի լագերները£ Տաս տարի ծառ կտրել տվեցին Սիբիրի ու Վորկուտայի սառնամանիքներում, եկավ իր տան-դռանը զոհվեց£ Էհ, էդպես եղավ£ Ում բախտը ծռվեց, նրա ձին ախոռում էշ կդառնա: Գոնե ճանաչե՞ց քեզ£
– Իհարկե£
– Հիշում եմ, մի մատ երեխա էիր, որ բերեցին մոտը£ Ձեռքիցդ բռնած գնում էր հանդ, իրիկունը հետը բերում£ Եթե ճիշտը կուզենաս, – Մխիթարը մի տեսակ մեղավոր ժպտաց, – նա քեզ և° հերություն է արել, և° մերություն£ Բա ոնց, մենակ պահեց, կրթություն տվեց£ Կնիկ կա՝ օխտը տղամարդ արժի£ Քու տատ էդպիսի կնիկ էր£ Ամեն մարդու բան չի է, որբին ջան ասող շատ կլինի, հաց տվող չի լինի£ Գործերդ խմբագրությունում ինչպես են, լա՞վ են£