– Նայիր, Արմեն, տեսնո՞ւմ ես, այնտեղ, գյուղ մտնող ճանապարհի վրա կանգնած մենավոր դեղձենին, – ուշացումով ասում է Արգինան£– Դու համաձա՞յն ես, որ այն դարձնենք մեր թալիսմանը£
– Ի՞նչ թալիսման, – զարմանք արտահայտող ձայնով հարցնում է Արմենը£
Արգինան անհամբերատար թափահարում է գլուխը
– Միայն մի խոսք՝ այո կամ ոչ£
– Այո£ Իհարկե, այո… Բայց չեմ հասկանում, դա ի՞նչ է նշանակում£
– Քանի դեռ այդ ծառը կանգնած է այնտեղ՝ ողջ ու անվնաս, ինձ ոչինչ չի լինի կյանքում՝ ոչ փորձանք, ոչ վիշտ, իսկ եթե չլինի այդ ծառը, որևէ մեկը կտրի այն, կամ կոտրվի ճյուղերից նույնիսկ մեկը՝ մեծ դժբախտություն կպատահի մեզ£
Նա այդ բառերն արտասանում է այնպիսի կրքոտ համոզվածությամբ ու այնպես համոզված, որ սարսափել կարելի է, և ես ակամա մտածում եմ՝ նա խելքը թռցրել է, ինչ է£ Մի՞թե նա չի հասկանում, որ ես տեղնուտեղը կմեռնեմ, եթե նրան մի բան պատահի: Հավանաբար նույնն է մտածում նաև Արմենը, որովհետև գրկելով Արգինայի ուսերը, նա վախեցած հարցնում է.
– Արգինա, մտածիր, տես ինչ ես ասում£
– Ես գիտեմ, թե ինչ եմ ասում£ Ես հավատում եմ նախազգացումներին® Ասա ինձ, դու չես թողնի, չէ՞, որպեսզի որևէ մեկը կտրի այն£
– Երբեք£ Անհոգ մնա£
– Դու ինձ համար շատ ես թանկ, Արմեն®
Արմենը նրան քնքշորեն սեղմում է իր կրծքին և մի որոշ ժամանակ նրանք իրար գրկած լուռ կանգնում են այդպես£ Հետո Արմենը հարցնում է կամացուկ.
– Մինչև աշուն ինչքա՞ն ժամանակ է մնացել£
– Չգիտեմ£ Չեմ հաշվել£
Արմենը մի երկու վայրկյան լռում, այնուհետև ասում է.
– Ուղիղ չորս ամիս£
– Արմեն, սիրելիս, պետք չէ այդ մասին խոսել£
– Ինչո՞ւ£
– Ինձ թվում է մինչ այդ ես չեմ դիմանա… չեմ ապրի£
Ես կիսաբարձրանում եմ տեղից, ուշադիր նայում Արգինային£
– Մեր կողմերում հարսանիքները միայն աշնանն են լինում, – ասում է Արմենը£– Այդպիսին է սովորույթը£
– Ինչպիսի հետամնացություն, – ասում է Արգինան, բայց ես նրա ձայնից զգում եմ, որ նա կատակում է£– Մեր ժամանակներում, երբ անհաշտ պայքար է մղվում իրենց դարն ապրած սովորույթների դեմ, դժբախտաբար, դեռևս գտնվում են մարդիկ, ովքեր պաշտպանում են հին սովորույթները£ Մի՞թե, իրոք, չի կարելի գոնե մի անգամ խախտել այդ սովորույթը£
Այդ խոսքերից հետո նրանք ուրախ ծիծաղում են£ Հետո Արգինան ասում է.
– Դե, ես գնամ, Արմեն, ուշ է արդեն£
– Ի¯նչ շուտ է անցնում ժամանակը£ Ե՞րբ կհանդիպենք£
– Չգիտեմ£
– Այս չորս ամիսներին ուզում եմ ամեն օր հանդիպել քեզ£
– Իսկ հետո՞, -ասում է Արգինան£
– Իսկ հետո հանդիպել և այլևս չբաժանվել երբեք£
Ես կամաց, առանց որևէ ձայնի, ետ-ետ եմ սողում և, քիչ այն կողմ, մթության մեջ ոտքի կանգնելով, վազում եմ տուն£ Ես վազում եմ արագ՝ երբեմն ետ-ետ նայելով, ասես ինչ-որ մեկը հետևում է ինձ£
Տանը առաջվա պես ոչ ոք չկա£ Մեր Չալկան մի քանի անգամ ընկնում է ոտքերիս տակ, ցատկոտում է այս ու այն կողմ, բայց ես նրան ուշադրություն չեմ դարձնում, բարձրանում եմ տուն և, առանց լույսը մարելու, հապշտապ մտնում եմ անկողին£
Ես երկար սպասում եմ Արգինային, բայց նա չկա£
Ծանր, սևավուն ամպերը ծածկում են լուսնյակի երեսը, դրսում ամեն ինչ ընկղմվում է խավարի մեջ, և այդ անթափանց խավարի մեջ հստակ հնչում է մեր Բարակ ջուր գետի միալար վշշոցը£ Շունչս պահած ու ականջս ձայնի՝ սրտատրոփ սպասում եմ£ Բակում ծանոթ ճռնչյունով բացվում է դարպասի դուռը£ Արգինան է£ Նա անաղմուկ, թեթևաքայլ մտնում է տուն£ Ես ձևացնում եմ, թե քնած եմ, բայց գաղտուկ հետևում եմ նրան£
Արգինան մոտենում է հայելուն, և ես հայելու մեջ տեսնում եմ նրա քիչ գունատ, բայց չքնաղ դեմքը, նուրբ ռունգերով հմայիչ քիթը, խոշոր, արտահայտիչ աչքերն ու լիքը շուրթերը® Նա, իր սովորության համաձայն, գլխի վարժ շարժումով նետում է ճակատին ընկած մազերը և հանկարծ ձեռքերով ծածկում է դեմքը£ Մի՞թե լաց է լինում® Սիրտս ալեկոծվում է նրա հանդեպ ունեցած անհուն սիրուց ու խղճահարությունից£ Սակայն վախենում եմ ափսոսանքի մի բառ անգամ արտասանել. նա կարող է նեղանալ՝ նկատելով, որ հետևում եմ իրեն£ Դրա համար էլ սկսում եմ թեթևակի խռմփացնել£